Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

ՊԵԿ-ի նախագահին միլիոններ է նվիրում եղբայրը

ՊԵԿ-ի նախագահին միլիոններ է նվիրում եղբայրը
11.03.2016 | 13:11

Պետեկամուտների կոմիտեի նախագահ Հովհաննես Հովսեփյանը ասել է, որ իրեն միլիոնավոր դոլարներ նվիրողը հարազատ եղբայրն է, սակայն հրաժարվել է բացատրել, թե Հակոբ Հովսեփյանը ինչպե՞ս է վաստակել այդ գումարները: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով Հովհաննես Հովսեփյանի ներկայացրած հայտարարագրերի համաձայն, նա անցած հինգ տարիներին ստացել է 3 միլիոն 90 հազար դոլար նվիրատվություն, երթևեկում է վերջին արտադրության թանկարժեք «Մերսեդես S 500» ավտոմեքենայով, որն ավելի նոր մոդել է, քան նախագահ Սարգսյանին սպասարկող «Մերսեդես»-ը: 2012-ի հունիսին «Հետք» պարբերականը գրել էր, որՀովհաննես Հովսեփյանն ու իր հարազատները Արամի փողոցում ձեռք էին բերել 24 բնակարան, 25 ավտոտնակ և 1 բիզնես տարածք:

Դիտվել է՝ 1180

Մեկնաբանություններ